News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներն ունակ են պաշտպանելու սեփական ինքնիշխանությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունն այն դեպքում, եթե նման սպառնալիքներ ի հայտ գան, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է Интерфакс-ը:

«Ոչ մի կասկած չկա, որ եթե անվտանգության սպառնալիք լինի պետություններին, ՀԱՊԿ-ն համապատասխան որոշումներ կկայացնի»,- հայտարարել է Զասը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի հեղինակ եւ վարող Պավել Զարուբինին տված հարցազրույցում:

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ մասնակից երկրները կկարողանան պաշտպանել իրեն ինքնիշխանությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը:

ՀԱՊԿ կազմում ընդգրկված են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ