News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 02
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Թուրքիայում գնաճը մինչեւ այս տարվա վերջ կարող է գրեթե 58 տոկոսի հասնել՝ ավելի վաղ կանխատեսված 46.4 տոկոսի փոխարեն, երկուշաբթի հայտնել է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի Կենտրոնական բանկի տվյալները։

Կարգավորիչը հարցում է անցկացրել ֆինանսիստների շրջանում։ Դրանից բխում է, որ տարեվերջին Թուրքիայում գնաճը կարող է 57.92 տոկոսի հասնել, տնտեսական աճը՝ 3.3 տոկոս՝ ավելի վաղ նախատեսված 3.2 տոկոսի փոխարեն, թուրքական լիրայի փոխարժեքը՝ 17.57 լիրա ԱՄՆ դոլարի դիմաց, իսկ մեկ տարի անց՝ 18.47 լիրա։ Երկուշաբթի Ստամբուլի ֆոնդային բորսայում լիրան վաճառվել է դոլարի նկատմամբ 15.9 լիրա հարաբերակցությամբ։

Թուրքական լիրան սկսել է կտրուկ արժեզրկվել մայիսին՝ ապրիլ ամսվա գնաճի վիճակագրության հրապարակման ֆոնին։ Պաշտոնական տվյալներով՝ այն 70 տոկոսի է հասել, ոչ պաշտոնական տվյալներով՝ մոտեցել է 160 տոկոսի։ Վերլուծաբանները կարծում են, որ թուրքական արժույթը կշարունակի արժեզրկվել աճող գնաճի եւ Կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքը վերանայել չցանկանալու պատճառով, որը նախորդ տարվա վերջից պահպանվում է 14 տոկոսի մակարդակում:

Շուկայի մասնակիցների կանխատեսումների համաձայն՝ մինչեւ 2022 թ. վերջը Թուրքիայի բյուջեի դեֆիցիտը կարող է 34.4 միլիարդ դոլար կազմել՝ ավելի վաղ կանխատեսվող 27.5 միլիարդ դոլարի համեմատ: Ֆինանսիստները կանխատեսում են, որ հաջորդ տարի Թուրքիայի բյուջեի դեֆիցիտը 22 միլիարդ դոլար կկազմի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ