News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Անցյալ տարի աշխարհում մահապատիժների թիվը 2020-ի համեմատ աճել է 20 տոկոսով՝ դատավարությունների վերսկսման եւ կորոնավիրուսային համավարակի պատճառով կասեցված պատիժների կատարման ֆոնին։ Այս մասին ասվում է Amnesty International հասարակական կազմակերպության երեքշաբթի օրը հրապարակված զեկույցում։

Ինչպես նշվում է տարեկան հետազոտության մեջ՝ 2021 թվականին 18 երկրներում մահապատժի է ենթարկվել առնվազն 579 մարդ։ Համեմատության համար նշենք, որ մեկ տարի առաջ հաղորդվել էր 483 մահապատիժի մասին, ինչը ամենացածր ցուցանիշն է վերջին 10 տարվա ընթացքում:

Amnesty International-ը Չինաստանը համարում է այն երկիրը, որտեղ աշխարհում ամենաշատ մահապատժն է իրականացվել։ ՀԿ-ն նշում է, որ Չինաստանում մահապատժի կիրառման վերաբերյալ հաստատված տվյալներ չկան՝ այս տեղեկությունը պետական գաղտնիք է։ Միաժամանակ զեկույցում, ինչպես եւ նախորդ տարիներին, ասվում է, որ Չինաստանում մահապատժի դատապարտվածների թիվը հասնում է հազարների։ Չկա նաեւ հավաստի տեղեկատվություն Հյուսիսային Կորեայում եւ Վիետնամում մահապատժի ենթարկվածների թվի մասին։

Այն երկրների շարքում, որտեղ հնարավոր է ստուգել մահապատիժների մասին տեղեկությունները, առաջատարն Իրանն է։ Իրավապաշտպանների տվյալներով՝ այս երկրում մահապատժի է ենթարկվել 314 մարդ՝ 2020 թվականի 246-ի դիմաց։ Սա ամենաբարձր ցուցանիշն է 2017 թվականից, եւ աճը պայմանավորված է թմրամիջոցների շրջանառության հետ կապված հանցագործությունների համար մահապատժի ավելի հաճախակի կիրառմամբ։

Amnesty International-ի հաշվարկներով, երկրորդ տեղում Եգիպտոսն է (ավելի քան 83), երրորդում՝ Սաուդյան Արաբիան, որտեղ 2021 թվականին մահապատժի ենթարկվածների թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 65-ի: Այնուհետեւ գալիս են Սիրիան (ավելի քան 24), Սոմալին (ավելի քան 21), Իրաքը (ավելի քան 17), Եմենը (ավելի քան 14), ԱՄՆ-ը (11), Հարավային Սուդանը (ավելի քան 9, Բանգլադեշը (5), Բոտսվանան (3), Ճապոնիան (3), Բելառուսը (առնվազն 1), ԱՄԷ-ն (առնվազն 1):

Նշելով կորոնավիրուսային համավարակի ավարտի գործոնը՝ Լոնդոնում գործող իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ 56 երկրներում դատարանների կողմից կայացված մահապատժի դատավճիռների թիվը 2021 թվականին կազմել է 2052, ինչը նշանակում է 40 տոկոս աճ 2020 թվականի համեմատ։ Ամենամեծ աճը գրանցվել է Բանգլադեշում (113-ից հասել է 181-ի), Հնդկաստանում (77-ից հասել է 144-ի) եւ Պակիստանում (49-ից հասել է 129-ի):

Իրավապաշտպանները նշում են, որ 2021 թվականին որոշ երկրների կողմից մահապատիժները հաճախ օգտագործվել են որպես ահաբեկման գործիք։ Որպես օրինակ նշվում է Մյանմարը, որտեղ ռազմական տրիբունալները մահապատժի մոտ 90 վճիռ են կայացվել՝ առանց այդ որոշումը վիճարկելու հնարավորության, որոշ դեպքերում՝ հեռակա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ