News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան այլեւս ոչինչ չի կարող անել նավթի շուկաների զսպման համար։ Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանը՝ ակնարկելով, որ նավթի աշխարհի խոշորագույն արտահանողը չի նախատեսում արագացնել արդյունահանման աստիճանական աճը, հայտնում է Bloomberg-ը։

«Շուկայում բավականաչափ էներգիա կա,- ասել է արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին:- Մենք պետք է վստահ լինենք, որ վերականգնվող ապագային անցնելիս շուկայում բավականաչափ էներգիա կլինի: Թագավորությունն արեց՝ ինչ կարող էր»:

«Դա շատ ավելի դժվար է, քան պարզապես տակառները շուկա դուրս բերելը,- ասել է արքայազն Ֆեյսալը:- Մեր գնահատականն այն է, որ իրականում նավթի առաջարկն այժմ հարաբերական հավասարակշռության մեջ է»։

Նավթի գներն անցյալ տարի աճել էին գրեթե 70 տոկոսով՝ մինչեւ գրեթե 115 դոլար բարելի դիմաց, նախ՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով պահանջարկի վերականգնման, իսկ հետո՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ