News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
413.45
EUR
433.09
RUB
4.17
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 14 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մի շարք հանգամանքներ:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2022թ. մայիսի 22-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, 1998թ. ծնված, տասնվեց տարին լրացած երիտասարդը համակարգչային խաղերի ակումբում, սեփական սեռական պահանջմունքները բավարարելու շարժառիթով, ակումբ այցելած  տասներկու տարին չլրացած՝ 2014թ. ծնված աղջնակի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուսաղբյուր գյուղում տներից մեկի տանիքն ամբողջությամբ այրվել է
Հոկտեմբերի 3-ին, ժամը 00։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի...
Հրդեհ Արարատյան փողոցում․ տուժածներ չկան
Հոկտեմբերի 2-ին, ժամը 02։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Երևան-Սևան ճանապարհին բախվել են «ՎԱԶ»-ը եւ «Opel»-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
Հոկտեմբերի 2-ին, ժամը 01։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Գորիս-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է բեռնատարին, ապա Volkswagen-ին. վիրավորվել են կին և 2 երեխա
Պարզվել է, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է...
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ» եւ «Մերսեդես» մեքենաները եւ փակել ճանապարհը. 4 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է
Սեպտեմբերի 29-ին, ժամը 20։15-ին Վայոց ձորի մարզային փրկարարական...
Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է. մահացածը Արցախի Մարտունի քաղաքից էր
Սեպտեմբերի 27-ին, ժամը 21.37-ին, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «գանգի հիմի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 66-ամյա տղամարդ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ