News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 05
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը

Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը կօգնի իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ լուծում գտնելու ջանքերին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Երուսաղեմում՝ վերջին 15 տարվա ընթացքում Իսրայել թուրք բարձրաստիճան պաշտոնյայի կատարած առաջին այցի շրջանակում, հայտնում է AP-ն։

Ելույթ ունենալով իսրայելցի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ Չավուշօղլուն ասել է, որ «դրական օրակարգի վրա աշխատելը կարող է նաեւ օգնել ավելի կառուցողական լուծել մեր տարաձայնությունները»։ Նա հավելել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նրա իսրայելցի գործընկերոջ միջեւ շփումը նպաստել է Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ լարվածության նվազեցմանը Երուսաղեմում Ռամադանի ժամանակ։

Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդն ասել է, որ երկու երկրները «միշտ իմացել են երբ վերադառնալ երկխոսության եւ համագործակցության»: «Երկար պատմություն ունեցող ժողովուրդները միշտ գիտեն, թե ինչպես փակեն մի էջը եւ բացեն նորը: Դա այն է, ինչ մենք այսօր այստեղ անում ենք»,- նշել է նա։

Իսրայելը եւ Թուրքիան «վերելքներից ու վայրէջքներից» հետո նոր էջ են բացում իրենց հարաբերություններում եւ աշխատում են ընդլայնել իրենց տնտեսական գործընկերությունը, ասել է նա:

«Նպատակն է ձեւավորել եւ ընդլայնել մեր երկրների միջեւ տնտեսական եւ քաղաքացիական համագործակցությունը, ինչպես նաեւ օգտագործել մեր երկու երկրների տարածաշրջանային եւ գլոբալ համեմատական առավելությունները նույնիսկ համավարակի եւ նույնիսկ քաղաքական լարվածության ժամանակ»,- նշել է Լապիդը՝ հավելելով, որ երկու երկրները կսկսեն աշխատանքները քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ նոր համաձայնագրի վրա։

Չավուշօղլուի այցը Երուսաղեմ տեղի է ունենում Պաղեստինի պաշտոնյաների հետ Ռամալլահում մի շարք բարձր մակարդակի հանդիպումներից հետո, որտեղ նա հայտարարել էր Թուրքիայի հավատարմությունը պաղեստինցիների գործին եւ նրանց անկախությանը:

Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ երկու կողմերի հետ քննարկել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, եւ «մենք կարծում ենք, որ երկու պետությունների ստեղծման որոշումը միակ լուծումն է տեւական խաղաղության համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ