News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը


Գարեգին Նժդեհի հրապարակում այսօր՝ մայիսի 25-ին, մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։

Շարժման մասնակիցները Գարեգին Նժդեհի հրապարակից երթով շարժվելու են դեպի Ֆրանսիայի հրապարակ։

Ինչպես նախորդ օրերին, այսօր նույնպես վաղ առավոտյան շարժման մասնակիցները մայրաքաղաքում անհնազանդության բողոքի ակցիաներ են կազմակերպել։ Շարժման մասնակիցները շրջափակել էին ՀՀ նախագահի նստավայրի շենքը եւ պահանջում էին, որպեսզի նախագահն իր տեսակետը հայտնի Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնել է, որ շարժումն ամեն օր պատրաստվում է պետական տարբեր կառույցների շենքեր շրջափակել։ Նախօրեին էլ շարժման երթը շրջափակել էր ԱԳՆ բոլոր մուտքերը եւ փակ պահել մի քանի ժամ, իսկ երեկոյան հանրահավաք էր կազմակերպել Սասունցի Դավթի արձանի մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ