News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Մեր երկրի տարածքում զինվոր է գերեվարվում, բայց Նիկոլ Փաշինյանը ոչ թե մեր երկրի սահմանն է պահում, այլ սեփական աթոռը։ Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Անդրադառնալով «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաների մասին Փաշինյանի անդրադարձին՝ Աննա Գրիգորյանն արձագանքեց.

«Բա որ լոգիստիկ խնդիրներ են, հազարավոր ոստիկանների հետեւում ինչո՞ւ ես թաքնվում, ինչո՞ւ եք գողեգող շրջում քաղաքում։ Վերջին անգամ ե՞րբ ես մենակ քայլել առանց ոստիկանական ավտոբուսների։ Գողեգող շրջողն ասում է՝ քաղաքական ճգնաժամ չկա։ Ոստիկանությանը մեկ ամսում տրված այդ 30 միլիարդի փոխարեն մոտ 90 հազար աղքատության նպաստ ստացող ընտանիքներ 12 ամիս կարող էին 10 տոկոսով ավելի գումար ստանալ, բայց չէ, նա, ով տարիներ առաջ ասում էր՝ ժողովուրդ ջան, խոնարհվում եմ ձեր առաջ, սիրում եմ ձեզ, նախընտրում է սեփական աթոռը պահել, որովհետեւ ամենից շատ սեփական աթոռն է սիրում, ոչ թե ժողովրդին։ 30 միլիարդ սեփական աթոռը պահելու համար, բայց ոչ սահմանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ