News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս տարվա ապրիլի 22-ին Հայաստանում տեղի էր ունեցել ռուս գրող Ալեքսանդր Պուշկինի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը, որին, պաշտոնական հաղորդագրության համաձայն, ներկա էին ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ, երկու երկրների դիվանագիտական կորպուսները ներկայացնող դեսպաններ Վաղարշակ Հարությունյանը եւ Սերգեյ Կոպիրկինը, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ռուսական համայնքի ներկայացուցիչներ:

Եվ տարածված պաշտոնական հաղորդագրությունից այնպիսի տպավորություն էր ստեղծվել, թե ՀՀ իշխանություններն են նախաձեռնել հուշարձանի տեղակայումը՝ փորձելով եւս մեկ ներդրում ունենալ հայ-ռուսական հարաբերություններում, մինչդեռ իրականում «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սոչիի քաղաքային խորհրդի պատգամավոր Սոս Մարտիրոսյանի ջանքերով է կառուցվել արձանն ու կազմակերպվել միջոցառումը:

Պարզվում է՝ ազգությամբ ռուս ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն է առաջարկել տեղադրել հուշարձանը, իսկ Սոչիի քաղաքային խորհրդի պատգամավոր Սոս Մարտիրոսյանն էլ ընդունել է առաջարկն ու ցուցաբերել ամբողջ անհրաժեշտ օգնությունը: Այսինքն՝ ամբողջ ֆինանսական միջոցները հոգացել է հենց Սոչիի քաղաքային խորհրդի պատգամավորը՝ հանուն հայ-ռուսական բարեկամության խորացման, այնինչ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այն փորձել է վերագրել իրեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ