News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ փորձում է ինչ–որ դետալ վերցնել իրավիճակից, ուռճացնել որպես սենսացիա և փորձել համոզել, թե ինքը մեղավոր չէ, մեղավոր են նախկին իշխանությունները, այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով մայիսի 25-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանի հայտարարությանը, թե Մադրիդյան սկզբունքներին համաձայնելով այդ ժամանակվա իշխանությունները կասկածի տակ են դրել Արցախի անկախության հանրաքվեի լեգիտիմությունը։ 

«Դա անում է արդեն մեկուկես տարի։ Մինչև երեկ նա դա անում էր 2008-2018 թթ․ վրա սևեռված, Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության տարբեր էլեմենտների մասին ստեր, կեղծիքներ էր հրապարակում, ինչին ի պատասխան ապտակները ստանում էր փաստերով և լռում էր։ Հետո նորից էր նույն սուտը կրկնում ու կրկին լռում էր, ոնց որ ասում էր, որ Շուշին պետք է լինի ադրբեջանական»,– ասաց նա։

Արմեն Աշոտյանի խոսքով՝ Փաշինյանը երեկ փոխեց մարտավարությունը, քանի որ տեսավ, որ 2008-2018 թթ․-ից  բան չի ստացվում, մի տարի էլ հետ գնաց։ «Կոպիտ ասած, Սերժ Սարգսյանից արցախյան խնդրի պրոբլեմատիկան հիմա տանում է Քոչարյանի իշխանության վերջին տարվա ժամանակահատված, որովհետև Մադրիդյան սկզբունքները նախնական տարբերակով 2007-ին են հրապարակվել, հետո լրամշակվել են, հիմնարար սկզբունքներ են դարձել և այլն։ Այսինքն՝ տեսավ, որ ճյուղերի դեմ պայքարել չի կարող և հիմա փորձում է այդ դիվանագիտության ծառը կտրել քոքից, իր վրայից մաքրել այդ խարանը, ինչը նույնքան անբարոյական է և սուտ, որքան իր մնացյալ արտաթորանքները արցախյան բանակցությունների հետ կապված»,– ասաց նա։     

Արմեն Աշոտյանը նշեց, որ 1991թ․ Արցախի հանրաքվեին իրավունք էին ստացել մասնակցելու նաև ադրբեջանցիները, այլ հարց է, որ ճնշող մեծամասնությունը չի մասնակցել, սակայն դե յուրե ունեցել է այդ հնարավորությունը, և Փաշինյանն այստեղ էլ է «իրեն տգետ և անբարոյական պահում»։ 

Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ 1994 թ․ կնքվել է զինադադարի պայմանագիրը, և Արցախի շուրջ միջազգային հանրությունը զուգահեռ ձևավորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը, որը հետո ստացավ համանախագահության ղեկավար անձնակազմ և սկսեց զբաղվել այս խնդրով։ 

«Եթե հանրաքվեով հարցը լուծված էր 1991 թ․, բա այս երեսուն տարվա պայքարը ինչի՞ մասին էր, արցախյան խնդիրը ինչի՞ մասին էր, համանախագահները ինչի՞ համար էին, Մինսկի խումբը ինչի՞ համար էր։ Ակնհայտ է չէ՞, որ համաշխարհային նորագույն պատմության մեջ չի եղել դեպք, որ պետության մի տարածքում մարդիկ որոշեն առանձնանալ, որոշումը կայացնեն ու այդպես էլ ճանաչվեն։ Չի եղել։ Կոսովոն վերջին դեպք էր 2008-ին։ Որոշեցին առանձնանալ, Սերբիան մինչև հիմա չի ճանաչում։ Ավելին, ԵՄ անդամ հինգ երկիր չի ճանաչում։ Կոսովոյի միջազգային ճանաչումը թերի է, Կոսովոն այդպես էլ չի դարձել ՄԱԿ-ի անդամ։ Կոսովոն ճանաչվեց ԱՄՆ–ի պարտադրանքի ուժով միայն»,– ասաց նա։

ՀՀԿ փոխնախագահը հիշեցրեց, որ Արցախի դեպքում էլ Ադրբեջանը չէր համաձայնում Արցախի ժողովրդի այդ քաղաքական որոշման հետ և բնական էր, որ տեղի ունեցավ պատերազմ, որը հայկական կողմը հաղթեց և հաղթանակած դիրքերից մտավ միջազգային դիվանագիտական գործընթացի մեջ։ Արմեն Աշոտյանը նշեց, որ 1991-ի հանրաքվեն չուներ միջազգային ճանաչում մանդատ, այն չէր ճանաչվել միջազգային որևէ կառույցի կողմից, իսկ գալիք հանրաքվեն, որի շուրջ բանակցում էին, ունենալու էր կա՛մ ՄԱԿ–ի, կա՛մ ԵԱՀԿ հովանու ներքո հանրաքվեի կարգավիճակ։ 

«Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Մադրիդյան սկզբունքներով Արցախը մտցրին Ադրբեջանի կազմ, այդպիսի անհեթեթություն չի ասում անգամ Ալիևը։ Պատկերացնո՞ւմ եք, եթե Նիկոլը ճիշտ է, բա Ալիևը 15 տարի ինչո՞ւ էր պայքարում Հայաստանի դիվանագիտության դեմ, եթե 2007-ին արդեն հաղթել էր։ Այդպիսի ապուշություն, որը Նիկոլը ասել է Ազգային ժողովում, անգամ Ալիևի մտքով չի անցել, որովհետև ի տարբերություն Նիկոլի, նա հասկանում է, որ չի կարող շատ հիմարություններ ասել։ Կարող է սուտ խոսել, կարող է հակահայկական բաներ ասի, բայց չի կարող է դառնալ ծաղրի առարկա դառնալ միջազգային ասպարեզում՝ նման բան ասելով»,– նշեց նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ