News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 01
USD
407.21
EUR
423.54
RUB
7.75
Տեսնել լրահոսը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Հակոբ Պողոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Վանաձոր-Երևան մայրուղու Ջրաշենի ոլորանի հատված):

ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ այստեղ խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, մասնավորապես՝ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում չեն եղել, աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար համապատասխան տարածքներ և անհրաժեշտ հարմարություններ նախատեսված չեն եղել, արտադրամասը ապահովված չի եղել կենցաղային տարածքներով (սանհանգույցը գտնվում է տարածքից դուրս, ապահովված չէ մշտական հոսող ջրով, չկա լվացարան, չկա անձնակազմի համար հանդերձարան), չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կանխելու կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական (բժշկական) գրքույկներ:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ