News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Իտալիայում վարձով է տրվում տուն, որում ավելի քան միլիոն մեղու է ապրում, գրում է Oddity Central-ը։ Մարդկանց համար դրանք վտանգ չեն ներկայացնում, քանի որ ապրում են առանձին փեթակում։

Ըստ տան տիրոջ՝ Ռոկո Ֆիլոմենոյի, հիմնական գաղափարն այն է, որ վարձակալները քնեն մեղուների միապաղաղ բզզոցի ներքո, որն ունի հանգստացնող ազդեցություն։

«Սա աշխարհում առաջին տեղն է, որտեղ դուք կարող եք քնել՝ ընկղմվելով մեղուների բնորոշ ձայնի եւ բույրի մեջ, ենթարկվելով «մեղվաթերապիայի»՝ ամենաճիշտ եւ բնական ձեւով»,- հավելել է տղամարդը:

Տան ներսում պառկած հյուրերը նաեւ կկարողանան մեղուներին դիտել առաստաղից կախված թափանցիկ պատերով հատուկ տուփի միջոցով։ Բացի այդ, հյուրերին կառաջարկվի նախաճաշ ռիկոտայով, ելակով եւ, իհարկե, մեղրով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ