News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Վանաձորում այսօր քաղաքացիները ավտոերթ են անցկացրել՝ պահանջով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Հիշեցնենք, որ այսօր հանրապետության մի շարք մարզերում քաղաքացիները անհնազանդության ակցիաներ են արել, ճանապարհներ փակել։

Իրավիճակը լարվել է Երեւան–Սեւան ավտոճանապարհին, որը ընդդիմադիրները փակել էին։ Ոստիկանները ուժ կիրառելով ցուցարարներին հեռացրել են և բացել ճանապարհը։ 

Իրավիճակ լարվել է նաև Վարդենիսում, ոստիկանները ցուցարարներից պահանջել են բացել ճանապարհը, սակայն մերժում ստանալուց հետո սկսել են բերման ենթարկել նրանց։

Սպիտակում քաղաքացիները մեքենաներով փակել են Սպիտակ-Երևան միջպետական ճանապարհը։ Նրանք հայտարարել են, որ Հայաստանի ինքնիշխանությունն ու Արցախը  հայկական պահելու համար պետք է հեռացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ