News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 01
USD
407.21
EUR
423.54
RUB
7.75
Տեսնել լրահոսը

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքի է անցել Հայաստանի ամերիկյան համալսարանում, այս մասին NEWS.am-ը տեղեկանում է համալսարանի կայքից։

Թաթոյանը այս տարվա հուլիսից լրիվ դրույքաչփով աշխատանքի կանցնի համալսարանի Հումանիտար և սոցիալական գիտությունների քոլեջում։

Ամերիկյան համալսարանում որպես այցելու դասախոս Արման Թաթոյան դասավանդել է 2011-ից՝ դասավանդելով մարդու իրավունքներ և միջազգային քրեական իրավունք։

Արման Թաթոյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ։ 2016-2022 թթ․ զբաղեցրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը։ 2013-2016 թթ․ եղել է արդարադատության փոխնախարար: 2016-2019 թթ․ նա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում աշխատել է որպես ժամանակավոր դատավոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ