News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 01
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը


Բոլոր քաղաքական ուժերը պետք է կողմնորոշվեն եւ դիրքորոշում հայտնեն, պետք է դիրքորոշում հայտնեն հասարակական կազմակերպությունները եւ մտավորականությունը, բուհերը: Այս մասին այսօր` երթից հետո հայտարարեց «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

«Սա ջրբաժան է, ով ուզում է` ունենանք պետություն, ինքն այս փաստաթղթին դեմ չի կարող լինի, սա նվազագույն պահանջներն է հայ մնալու, պետություն ունենալու: Երկուշաբթի օրվանից համախմբելու ենքն  ուժերը եւ գնալու ենք դռնեդուռ, վիճակը օրհասական է, ով փաստաթղթին դեմ է, դեմ է ժողովրդին, որովհետեւ այլ հնարավորություն, այլ ելք, այլ ճանապարհ չկա: Երկուշաբթի օրվանից ժամը 11:00-ից բոլորիդ հրավիրում ենք հրապարակ, մի քանի հասցեներով գնում ենք, հերթով բոլորը պետք է պատասխան տան,մենք պետք է հասկանանք` ով է ժողովրդին կողմ, ով է դեմ»,-ասաց նա:

Նշենք, որ շարժումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները սկսել էր մայիսի 2-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ