News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Բուֆալոյի սուպերմարկտեներից մեկում տեղի ունեցած ռասիստական հարձակման հետեւանքով զոհված 10 անձանցից վերջինի հիշատակին նվիրված սգո արարողության ժամանակ կոչ է արել արգելել գրոհային հրազենը, հաղորդում է PA MEDIA-ն:

86-ամյա Ռութ Ուիթֆիլդի հուղարկավորության ժամանակ Հարիսը հայտարարել է, որ եկել է ժամանակը, երբ «բոլոր լավ մարդիկ» պետք  հանդես գան անարդարության դեմ, որը տեղի է ունեցել մայիսի 14-ին Tops Friendly Market-ում, ինչպես նաեւ Տեխաս նահանգի նախակրթական դպրոցում:

«Մենք գիտենք, որ այդ ուղղությամբ աշխատանք է տարվում»,- ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ասել է Հարիսը՝ շեշտելով, որ վարչակազմը «չի նստել եւ սպասում, թե ինչ կպարզվի այդ գործով»:

«Եկե՛ք արգելենք գրոհային հրացանը: Դա պատերազմի զենք է, որը տեղ չունի քաղաքացիական հասարակության մեջ: Ինչո՞ւ ինչ-որ մեկը պետք է իրավունք ունենա ձեռք բերելու մի զենք, որը կարող է այլ մարդկանց կյանք խլել»,- ասել է Հարիսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ