News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մեքսիկայում «Ագաթա» փոթորիկը ջրհեղեղների եւ սողանքների պատճառ է դարձել, որոնց հետեւանքով զոհվել է առնվազն 11 մարդ, 20 մարդ անհետ կորել է, հայտնել է հարավային Օահակայի նահանգապետը, հայտնում է AP-ն։

Նահանգապետ Ալեխանդո Մուրատն ասել է, որ «մահվան երկու պատճառ է եղել»: «Գետերը, որոնք դուրս են եկել ափերից, իսկ մյուս կողմից, որն ամենավտանգավորն է՝ սողանքները»։

Մուրատն ասել է, որ մահվան դեպքերն, ըստ երեւույթին, ամենաշատը եղել են ափին մոտ գտնվող մի քանի փոքր լեռնային քաղաքներում: Սակայն տեղեկություններ են եղել նաեւ Հուատուլկո հանգստավայրի մոտ երեք երեխաների անհետացման մասին:

«Ագաթան» պատմության մեջ մտել է որպես երբեւէ գրանցված ամենաուժեղ փոթորիկը, որը մայիսին՝ փոթորիկների սեզոնի ընթացքում մոլեգնել է Խաղաղ օվկիանոսի արեւելքում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ