News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության  գործադիր մարմինը խստորեն դատապարտում է այս իշխանությունների որդեգրած վտանգավոր արտաքին քաղաքականությունը, հատկապես՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջատիրությունից փաստացի հրաժարվելու նախապայմանով հայ-թուրքական հաշտեցման կեղծ գործընթաց նախաձեռնելու հարցերում: Այս մասին ասված է  կուսակցության գործադիր մարմնի տարածած հաղորդագրության մեջ։

Խորհրդարանական ընդիմության նախաձեռնությամբ 2022թ. հունիսի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրված, որի օրակարգում է Ազգային ժողովի՝ Հայ-ադրբեջանական և Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ   հայտարարության նախագիծը: Ներկայացված նախագծով նպատակ է դրված սահմանել  հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող  այն կարմիր գծերը, որոնք Հայաստանի որևէ իշխանություն չպետք է անցնի:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը, սատարում է Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում կարմիր գծեր սահմանելու նախաձեռնությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հունիսի 14-ից նոր մարտավարություն է պետք սկսել. Ինձ համար կարևորը հունիսի 15-ն է. Գեղամ Մանուկյան
Վերջապես՝ հռետորական ու մնայուն հարցը. մինչև ե՞րբ։ Պատասխանս կարճ է՝ մեր համառության ու միասնականության դեպքում, երբ որ օրը որոշենք ու բոլորս լինենք...
Նվերն ընկերոջ հետ ընտրել է պայքարի ծայրահեղ միջոց` ստի ու կեղծիքի դեմ. Խաչիկ Գալստյան
Եկեք Ազատության հրապարակ, սիրելի երիտասարդներ, եկեք ձեր խղճի կանչով…
«Հասկանում եմ տղաների ցավն ու ցասումը». Վանեցյանը 44-օրյա պատերազմի մասնակիցներին հորդորել է դադարեցնել հացադուլը
Տղաներն այս քայլը համարում են համարժեք արձագանք ստեղծված իրավիճակին...
Երեկվա հանրահավաքի երեք կարևոր ուղերձները. Խաչիկ Գալստյան
Երկրորդ ուղերձն ուղղված էր Ադրբեջանին, որ շատ չոգևորվի իր «յոլդաշ» Նիկոլով, որ տեսնի ու հասկանա․ Նիկոլը չի ներկայացնում հայ ժողովրդին, որ հայ ժողովուրդը…
Հայ ազգը չի համակերպվել իրեն պարտադրված անընդունելի զիջումների հետ. Սեյրան Օհանյան
Կհանդիպենք այսօր` ժամը 18։30, Ազատության հրապարակում` ցույց տալու, որ հայ…
Հայկ Մամիջանյան․ ՀՀ նախագահի պաշտոնում Վահագն Խաչատուրյանի ընտրությունը հակասում է Սահմանադրության ոգուն
Պատգամավորի խոսքով՝ ոչ ոք չի կարող ասել, որ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը, ով առաջադրվել էր այն ժամանակ իշխող ՀՀԿ-ի կողմից, եղել է․․․
Ամենաշատ