News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հունիսին կայանալիք գագաթաժողովում առաջիկա 10 տարվա ռազմավարությունը քննարկելիս ՆԱՏՕ-ն պետք է դիտարկի Ուկրաինային «դե ֆակտո» «դե յուրե» անդամակցության տրամադրման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, փոխանցում է Reuters-ը։

«Կարծում եմ, որ եթե մենք խոսում ենք ՆԱՏՕ-ին Ուկրաինայի դե ֆակտո, այլ ոչ դե յուրե անդամակցության մասին, ապա դա կարող է լավ գաղափար լինել այս ռազմավարության մեջ», - ասել է Ռեզնիկովը Բրատիսլավայում GLOBSEC-2022 համաժողովում, որը տեսակապի միջոցով է կայացել։ «Ուկրաինան նույնպես ռազմավարության մաս կկազմի, քանի որ մենք նաեւ Եվրոպայի արեւելյան թեւի, ՆԱՏՕ-ի երկրների արեւելյան թեւի, ԵՄ-ի արեւելյան թեւի մի մասն ենք կազմում։ Կարծում եմ, որ բոլոր երկրների համար շահեկան իրավիճակ կլինի»,- ասել է Ռեզնիկովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ