News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Դիմադրության շարժումը երթով շարժվեց դեպի կառավարության շենքը։

Ներկայացնելով օրակարգը՝ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, որ արդեն մեկ ամսից ավել քաղաքացիները, բառիս բուն իմաստով ընտանիք դառնալով, պայքարում են: Որոշակի հաջողություններ կան, բայց դրանք բավարար չեն. իշխանության ղեկին դավաճաններ են հայտնվել, հայտարարեց Սաղաթելյանը։

«Մենք խորհրդարանին ներկայացրեցինք մի փաստաթուղթ, որտեղ արտացոլված էր հայ ժողովրդի կենսական շահերը ներկայացնող նվազագույն սկզբունքներն ու պահանջները: Հերթական շանսը տվեցինք իշխող ուժին, որ խելքի գան, որ հասկանան, որ ժողովուրդը իրեն թույլ չի տալու երկիրը տանելու նոր կապիտուկլյացիայի: Չհասկացա: Այդ փաստաթղթում ոչ հրաժարականի պահանջ կար, ոչ էլ ներքաղաքական հարցերին անդրադարձ:

Մենք ասում էինք՝ եկեք փաստենք, որ դուք չեք ուզում, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում: Եկեք փաստենք, որ դուք ուզում ենք, որ մենք պետականություն ունենանք, որ դուք հայ ժողովրդի ներքին թշնամիները չեք: Չեկան, նիստը տապալեցին: Այն իշխանությունը, որը հրժարվում է սպասարկել իր ժողովրդի շահերը, դա այդ պահից այլեւս լեգիտիմ չէ:

Այն իշխանությունը, որն իր ժողովրդի թիկունքում ասում է՝ ինչ ուզեմ, կբանակցեմ եւ ակնհայտորեն փաստում է, որ պատրաստ է երկիրը տանել նոր զիջումների, այդ իշխանության հետ ժողովուրդը կարող է վարվել այնպես, ոնց ուզում է»,-ասաց նա:

Սաղաթելյանը հավելեց, որ դեռ 3,5 ժամ կա, ՔՊ-ականները կարող են գալ եւ նիստը քվորում ունենա ու կայանա: «Մենք այդ հնարավորությունն իրենց դեռ տալիս ենք: Քանի որ ՔՊ-ն ինքը չի որոշում, թե ինչ է անելու, մենք գիտենք, թե ով է իրենց հրահանգ տվողը, դրա համար այս պահին գնում ենք ոչ թե խորհրդարան, այլ դեպի կառավարություն»,-ընդգծեց ԱԺ փոխխոսնակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ