News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իրանի պահապանների բանակին պատկանող կայքէջում իրանցի մի բարձրաստիճան զինվորական հայտարարել է, թե Թուրքիայի կողմից Սիրիայում ռազմական միջամտությունը համարժեք է Իրանի նկատմամբ ոտնձգություն անելուն։ Սակայն հայտնի է դարձել, որ այս հրապարակումը որոշ ժամանակ անց հեռացվել է, իսկ պահապանների բանակը հայտարարել է, թե այն իրենց պաշտոնական կարծիքը չի եղել։

Ինչպես տեղեկացնում է քրդական Firat գործակալությունը,  Իրանի պահապանների բանակի բարձրաստիճան սպան, ում անունը չի հաղորդվում, նշել է, որ, եթե ԱՄՆ-ը եւ Թուրքիան Սիրիայում ռազմական միջամտություն սկսեն, Իրաքի դաշնային Քուրդիստանը նոր Աֆղանստանի կվերածվի։

«Այդ պարագայում, մենք կհարվածենք Քուրդիստանում գտնվող ամերկյան եւ թուրքական առեւտրային հաստատություններին եւ ռազմական բազաներին։  Եթե թուրքական բանակը մտնի Սիրիա, մենք պատերազմ կհայտարարենք Թուրքիային եւ մեր ամբողջ ռազմական ուժով կաջակցենք Սիրիային»,-նշել է իրանցի զինվորականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ