News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի իշխանությունները մտադիր են վերսկսել ածխով աշխատող փակ էլեկտրակայանների շահագործումը՝ երկրում էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար։ Այդ մասին երեքշաբթի հայտարարել է ռեսուրսների նախարար Մադլեն Քինգը:

Նրա խոսքով՝ ածխով աշխատող հնացած էլեկտրակայանների աշխատանքի դադարեցումը, որը սկսվել է 2020 թվականին, «երկրի էներգետիկ ճգնաժամի հիմնական շարժիչ ուժն է», եւ, հետեւաբար, օպերատորները «պետք է հնարավորինս շուտ վերսկսեն դրանց շահագործումը, որպեսզի Ավստրալիան կարողանա հաղթահարել ձմեռը՝ լրացուցիչ 30 տոկոս էներգետիկ հզորություններ ստանալով»

Նախարարը նաեւ նշել է, որ ածխով աշխատող էլեկտրակայաններում ներդրումներ կատարելուց հրաժարվելը եւ դրանց շահագործումից հանելը վաղաժամ է եղել, քանի որ երկիրը չունի էներգիայի վերականգնվող բավարար աղբյուրներ՝ դրանց փակման հետեւանքով առաջացած էլեկտրաէներգիայի պակասը փոխհատուցելու համար։ «Մենք իրոք պետք է ածխով աշխատող էլեկտրակայանները նորից գործարկենք, քանի որ հենց հիմա դա է ճգնաժամից դուրս գալու միակ ելքը»,- ընդգծել է նա։

Ավելի վաղ երկրի կլիմայի փոփոխության եւ էներգետիկայի նախարար Քրիս Բոուենը նշել էր, որ գազի անբավարարության եւ էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով Ավստրալիան հայտնվել է երկրի պատմության մեջ ամենալուրջ էներգետիկ ճգնաժամի շեմին։ Ավստրալիայի իշխանությունների տվյալներով՝ մայրցամաքի հարավարեւելյան եւ արեւելյան ափերին ցուրտը մեծացրել է սպառողների կողմից գազի եւ էլեկտրաէներգիայի պահանջարկը, ինչը, համաշխարհային էներգիայի բարձր գների հետ մեկտեղ, առաջացրել է մատակարարման ճգնաժամ եւ զանգվածային անջատումներ: Գազի մեծածախ գները գերազանցել են պատմական առավելագույն ցուցանիշները՝ հունիսի առաջին շաբաթվա ընթացքում աճելով 800 տոկոսով՝ 10 ավստրալական դոլարից (7,17 ԱՄՆ դոլար) մինչեւ 800 ավստրալական դոլար (573,28 ԱՄՆ դոլար) մեկ գիգաջոուլի համար (25,5 խորանարդ/մետր):

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում մտածում են երկրորդ ԱԷԿ կառուցելու մասին. Լուկաշենկո
Բելառուսի իշխանությունները մտածում են երկրորդ ատոմակայան կառուցելու մասին...
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
Ռուսական գազը վերադառնում է վրացական շուկա: Ռուսական գազը անգամ Թուրքիայից դուրս է մղում ադրբեջանական գազին...
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Դրանով փորձ է արվելու ռուսական գազը դուրս մղել Հայաստանի շուկայից: Մենք պետք է հասկանանք, որ մեթանի մոլեկուլները կամ գազն ազգություն չունի, գլխավոր...
Լատվիան Ուկրաինային է հանձնել սարքավորումներ էներգետիկայի համար
Օգնության փաթեթ Ուկրաինային Լատվիայից...
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Իշխանությունները Ադրբեջանից գազ գնելու հնարավորությունը բացատրում են…
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Ի դեպ, Թուրքիայի խորհրդարանում, երբ 2020 թ․ հոկտեմբերի 17-ին արդեն տոնում էին հաղթանակը, հնչել է մի այսպիսի միտք...
Ամենաշատ