News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը բացել է ցամաքով դեպի Ղրիմ ճանապարհային երթեւեկությունը եւ պայմաններ է ստեղծել Դոնբասի եւ Ուկրաինայի տարածքի հետ երկաթուղային հաղորդակցությունը վեց հատվածում վերականգնելու համար։ Այս մասին երեքշաբթի օրը գերատեսչությունում կայացած ժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նախարարի խոսքով՝ ռուս զինվորականներն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել Սեւերոդոնեցկի բնակելի թաղամասերը եւ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների տարածքի զգալի մասը՝ Սեւերսկի Դոնեցկի ձախ ափով, իսկ Բերդյանսկի եւ Մարիուպոլի նավահանգիստները պատրաստ են հացահատիկի բեռնափոխադրմանը, որը ավելի վաղ առաջարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանի տարածքից ցամաքային հատվածով դեպի Ղրիմ ավտոմոբիլային հաղորդակցությունը բաց է»,- ասել է նախարարը։ Նախկինում Ռուսաստանի տարածքի հիմնական մասից թերակղզի հնարավոր էր հասնել միայն Կերչի նեղուցով անցնող Ղրիմի կամրջով։

Բացի այդ, պայմաններ են ստեղծվել Ռուսաստանի, Դոնբասի եւ Ուկրաինայի տարածքի միջեւ վեց հատվածներով լիարժեք երկաթուղային տրանսպորտի վերականգնման համար։ «Սկսել ենք ապրանքներ մատակարարել Մարիուպոլ, Բերդյանսկ եւ Խերսոն»,- ասել է Շոյգուն՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ վերականգնվել է 1200 կմ երկարությամբ երկաթուղի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ