News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի Թուրքիայի ազգային արժույթը թուլացել է՝ հասնելով 17.1 լիրայի դոլարի դիմաց, ինչը ռեկորդային անկում է վերջին վեց ամսվա ընթացքում, վկայում են Ստամբուլի ֆոնդային բորսայի տվյալները:

Լիրան մեկ օրում կորցրել է գրեթե 2 տոկոս, դրա հետագա արժեզրկման միտումը կշարունակվի, գրում է DÜNYA թերթը։ Պարբերականը հիշեցնում է, որ մայիսի սկզբին լիրան 1 դոլարի դիմաց 14.75 էր։ Թուրքական արժույթի ընդհանուր կորուստն ամսվա կտրվածքով մոտ 15 տոկոս է կազմել։

Վերլուծաբանները Թուրքիայի ֆինանսական շուկաներում տատանումները կապում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ անցյալ երկուշաբթի ԿԲ-ի տոկոսադրույքը նվազեցնելու պլանների մասին հայտարարության հետ:

2021 թ. վերջից Թուրքիայի Կենտրոնական բանկը շաբաթական ռեպոյի աճուրդներում տոկոսադրույքն անփոփոխ է պահում՝ 14 տոկոս:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ