News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հեռախոսազրույցում ցավակցություն է հայտնել գնացքի վթարի կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել է 21 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 80-ը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Վլադիմիր Պուտինն իր ցավակցությունն է հայտնել Իրանում այսօր առավոտյան մարդկային կյանքեր խլած երկաթուղային վթարի կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կողմերը վերահաստատել են նաեւ Աստանայի ձեւաչափի շրջանակներում աշխատանքը շարունակելու իրենց հանձնառությունը։

Կրեմլի փոխանցմամբ՝ Պուտինը եւ Իրանի նախագահը հայտնել են ռուս-իրանական հարաբերությունները հետեւողականորեն ամրապնդելու իրենց փոխադարձ մտադրությունը։ Պուտինի եւ Ռաիսիի զրույցի ընթացքում նշվել է ԳՀՀԾ-ի շուրջ համաձայնության հասնելու համար դիվանագիտական ​​ջանքերի շարունակման անհրաժեշտությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ