News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Նախարար Լավրովի հետ քննարկման կարեւորագույն թեմաներից մեկը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր փաստաթուղթն էր, ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցերը։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Արարատ Միրզոյանը։

«Ես հաստատեցի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելու համար ջանքեր գործադրելու Հայաստանի կառավարության պատրաստակամությունը։ Այս համատեքստում առանցքայինը ԼՂ հակամարտության հասցեականությունն է, որը կներառի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության իրավունքի ապահովումը եւ վերջնական կարգավիճակի որոշման բոլոր իրավունքներն ու հիմնարար կետերը»,- ասել է Միրզոյանը։ Նա հիշեցրել է, որ կարգավորման սկզբունքները մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, եւ «մենք շահագրգռված ենք ակտիվացնել միջազգային մանդատով օժտված այս կառույցը»։

Արտգործնախարարն ընդգծել է Ռուսաստանի Դաշնության դերը Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու գործում, իսկ ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայումը, որպես սադրանքները կանխելու եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման գործոն, կոչված է պայմաններ ստեղծել կյանքի նորմալ հուն վերադառնալու, անվտանգության եւ կայունության ապահովման համար:

«Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ստատուս քվոն վերականգնել այնպես, ինչպես եղել է այս տարվա մարտի 23-ին, որը խախտվել էր մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերի ներխուժմամբ Ղարաբաղի Փառուխ գյուղ»,- ասել է արտգործնախարարը՝ բարձր գնահատելով նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության ջանքերը, այդ թվում՝ գերեվարված հայերի վերադարձի կարեւորագույն խնդիրը։ Նախարարը նշել է, որ այդ ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել գերիներից մի քանիսին վերադարձնել Հայաստան, սակայն մեկուկես-երկու տարի անց Ադրբեջանը, խախտելով միջազգային հումանիտար իրավունքը, խոչընդոտում է հայտարարության դրույթների իրագործմանը եւ հրաժարվում է վերադարձնել գերիներին ու կալանավորներին։ «Հուսով ենք, որ ռուսական կողմն էլ ավելի մեծ ջանքեր կգործադրի այս ուղղությամբ»,- ասել է Միրզոյանը։

Նախարարն ընդգծել է հայկական մշակութային ժառանգության պահպանման կարեւորությունը Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ «Ես ընդգծեցի, որ վանդալիզմի եւ պատկանելության մասին խեղաթյուրման ֆոնին խնդիրը պահանջում է միջազգային հրատապ միջամտություն։ Չեմ կարող չնշել նաեւ Ադրբեջանի ղեկավարության կողմից հայատյացության հռետորաբանությունը, շարունակվող սադրանքները եւ հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները»,- ասել է Միրզոյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ