News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկով հետխորհրդային տարածքը  շարժման մեջ մտավ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։ 

Քաղաքագետը մանրամասնեց՝ կոնկրետ ինչ նկատի ուներ.

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է քննարկվում խաղաղության, սահմանազատման եւ սահմանագծման մասին հայ-ադրբեջանական համաձայնագրի նախապատրաստումը։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է սրվել իրավիճակը Մերձդնեստրի շուրջ։ Մենք տեսնում ենք, թե որքան հետաքրքիր է իրեն պահում Վրաստանը, հատկապես՝ հակառուսական պատժամիջոցներին չմիանալու հարցում։ Նրա համար բավական դժվար է հարաբերություններ կառուցել Ուկրաինայի հետ: Եվ իրականում, ուկրաինական հարցը Վրաստանում նույնիսկ Կիևին աջակցելու կամ չաջակցելու խնդիր չէ։ Սա Իվանիշվիլիի եւ Սաակաշվիլիի հարաբերությունների հարցն է։ Ուկրաինական հարցը շատ առումներով սրել է այս խնդիրը։ Այսինքն մենք տեսնում ենք, թե որքան կարեւոր է կովկասյան, սևծովյան, բառի լայն իմաստով օրակարգը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ