News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի դժբախտությունն այն է, որ XXI դարում նրա առաջնորդն ապրում է XVIII - XIX դարերի պատկերացումներով։ յս մասին Minval.az-ին տված հարցազրույցում ասել է քաղաքագետ, Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը։ Նրա կարծիքով՝ «եթե Ուկրաինան մասնատելու եւ նրա տարածքի առնվազն մի մասի զավթման Ռուսաստանի ծրագրերը կյանքի կոչվեն, հարեւանների համար ռիսկերը զգալիորեն կմեծանան»։

«Ռուսաստանի դժբախտությունն այն է, որ XXI դարում նրա առաջնորդն ապրում է XVIII - XIX դարերի պատկերացումներով։  Կայսերական գաղափարախոսությունը ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհի եւ համաշխարհային տեղեկատվական ու տնտեսական ինտեգրման համար աղետալի է: Պուտինը պետք է դուրս գա  արկածախնդիր ներխուժումից։

Ես կարդացի նրա գաղափարական բացահայտումները, որոնցում Պուտինը հայտարարում է, որ ԽՍՀՄ-ի եւ Ռուսական կայսրության նախկին տարածքների բռնակցումը, որտեղ ապրում է մահմեդական բնակչությունը, նպատակահարմար չէ, քանի որ ռուսների շրջանում ծնելիության կտրուկ անկման պայմաններում, ըստ նրա, դա սպառնում է ժողովրդագրական մեծ խնդիրներով։

Բայց եթե իրագործվեն Ուկրաինայի մասնատման ու նրա տարածքի գոնե մի մասի գրավման Պուտինի ծրագրերը, Ռուսաստանի հարեւանների համար ռիսկերը զգալիորեն կմեծանան»,- ասել է Մուսաբեկովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ