News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիան, Շվեդիան եւ Նորվեգիան կքննարկեն ՀՕՊ համատեղ հսկողության կազմակերպման հարցը։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահ Մաթի Վանհանենը, գրում է Reuters-ը։

Եթե ​​ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հայտերը բավարարվեն, սկանդինավյան երկրները կկարողանան քննարկել ՀՕՊ համատեղ հսկողության կազմակերպման հարցը։

«Շվեդիան, Նորվեգիան եւ Ֆինլանդիան ունեն համեմատաբար ուժեղ ռազմաօդային ուժեր, եւ մենք պետք է վերահսկենք մեր սահմաններն ու օդային տարածքը»,-ասել է Վանհանենը Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Սթյորեի հետ քննարկման ժամանակ։ 

Իր հերթին, Սթյորեն նշել է, որ առաջիկա տարիներին օդային տարածքի հսկողությունը սովորական կդառնա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ