News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Յուրաքանչյուր մթերող ընկերությունը պլանավորում է մթերել այնքան բերք, որը պետք է իր բիզնես նպատակների համար. որոշ բնակիչների մոտ այո, կա խնդիր, պայմանագրերն ամբողջացնելու: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ահրցին, թե ինչու են մթերող ընկերությունները հրաժարվում մթելեր գյուղացիների խաղողի բերքը:

Նրա խոսքով, էկոնոմիկայի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել պայմանագրերի կնքման գործընթացում աջակցել. «Մենք պայմանավորվել ենք ցուցակագրել այն բնակիչների տվյալները եւ համատեղ աշխատել պայմանագրերի կնքման աջակցելու նպատակով: Այսօր ցուցակագրումը կավարտենք եւ կտրամադրենք մեր գործընկերներին: Պետք է այնպես անենք, որ անգամ մեկ բնակչի մոտ չմնա խաղող, որ չկարողանա մթերել:

Անցած տարի Արմավիրում մթերվել է 86 հազար տոննա խաղող, այս պահի դրությամբ մոտավոր նախնական կանխատեսմամբ, պայմանագրերի ծավալը կազմում է 50-60 հազար տոննա»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ