News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ-ից մանդատ ստացած Մինսկի խումբը 28 տարվա ընթացքում ոչ մի արդյունքի չի հասել։ Ուստի Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելուց հետո Մինսկի խումբն այլեւս պետք չէ։ Այս Բաքվում «Սպառնալիքներ համաշխարհային աշխարհակարգին» թեմայով IX գլոբալ ֆորումի բացման ժամանակ իր ելույթում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հայտնում է АПА-ն։

Նրա կարծիքով՝ «ռուս-ուկրաինական պատերազմից հետո բոլորը հասկանում են, որ հնարավոր չէ հանդիպում անցկացնել Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահների մասնակցությամբ»։ «Մեզ արդեն տեղեկացրել են, որ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտն այլեւս չի գործելու։ Ժամանակն է, որ նրանք թոշակի անցնեն: Այսպիսով, ես ուզում եմ արտահայտել մեր այն դիրքորոշումը, որ Հայաստանում կամ որեւէ այլ երկրում Մինսկի խմբի առումով ցանկացած շահարկում միայն զայրույթ է առաջացնում Ադրբեջանում։ Մենք կարգավորել ենք հակամարտությունը։ Մինսկի խմբի մշակած Մադրիդյան սկզբունքները լուծված են։ Այժմ մենք պետք է մտածենք Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, խաղաղության պայմանագիր ստորագրելու ուղիների մասին»,- ասել է Ալիեւը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ