News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ի՞նչ նշաձողեր պետք է իջեցնենք: Մենք միայն կարմիր գծեր ունենք: Դա կարգավիճակն է: Ամբողջ հասարակությունն այս հարցում միասնական է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Պատասխանելով Արցախի վերաբերյալ Հայաստանում իշխող կուսակցության ներկայացուցիչների հայտարարությունների մասին հարցին՝ նախարարը նշեց. «Պաշտոնական Երեւանը որեւէ նոր բան չի ասել Արցախի կարգավիճակի ու ճակատագրի մասին։ Ասել են պատգամավորները, դրան հետեւեց արձագանքը տարբեր խողովակներով։ Մեզ համար դա անընդունելի է։ Ով էլ ասի»:

«Արցախը փրկելու հնարավորություն կա: Եւ ոչ մեկին պետք չէ մեղադրել՝ մենք ինքներս ենք պատասխանատու մեր ճակատագրի համար։ Մյուս երկրներն իրենց շահերն ունեն, դա հասկանալի է։ Եւ գործընթացներով պետք է զբաղվեն պրոֆեսիոնալները, այլ ոչ թե ամբոխները»,- շարունակեց Դավիթ Բաբայանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ