News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Պետք է իրատես լինենք, եթե դուք հայտարարում եք, ապա զրկվում եք մանեւրելու իրավունքից, պետք է կարողանանք քաղաքականությունն ու դիվանագիտությունը տարբերել պոպուլիզմից եւ հանրային խոսքից, ինչը մենք չենք անում եւ ամեն ինչ խառնում ենք իրար։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով հարցին, թե համաձայն է ընդդիմության այն թեզի հետ, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

«Պետք չի այն մարդկանց, որոնք պատասխանատու են մեր երկրի համար եւ բանակցային գործընթացի մեջ են, զրկել այդ հնարավորությունից։ Վարչապետը խիզախություն ունեցավ դրա մասին բացահայտ խոսել, բայց դրա մեջ ի՞նչ վատ բան կա, ամեն ինչ չի, որ պետք է հրապարակավ ասենք։ Հիմա ես ինչ–որ խոսել եմ անձնական հանդիպումներում՝ ես չեմ ներկայացնում, որովհետեւ ես պայմանավորվածություն չունեմ այդ մարդու հետ, հետեւաբար իրավունք չունեմ բարձրաձայնել դրա մասին։ Ես հասկանում եմ իմ խոսքի կարեւորությունը, դրսում բարձր ասելու ռիսկերը, սրա տարբերությունը շատ մեծ է։ Մեր ընդդիմությունն էլ շատ լավ գիտի, որովհետեւ ընդդիմության մեջ կան մարդիկ, որոնք այդ իրավիճակում հայտնվել են, եւ այդ առումով իրենց պահվածքն ինձ համար հարցական է։ Եթե բոլորս սրտացավ ենք Արցախի հարցում, իսկ ես ընդունում եմ, որ բոլորս սրտացավ ենք, այդ սրտացավությունը պետք է արտահայտվի նրանով, որ ամեն մեկս մեր տեղում մեր անելիքները անենք»,– ասել է  նախագահը։

Վահագն Խաչատուրյանը չի համյաձայնել այն տեսակետի հետ, որ Հայաստանը բռնապետություն է եւ որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։

«Ես շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում քաղբանտարկյալ, ես գիտեմ, թե ով է եղել քաղբանտարկյալ, ես հիմա չգիտեմ՝ ում մասին է խոսքը, ո՞վ է քաղբանտարկյալ, ի՞նչ բռնապետության մասին է խոսքը, բռնապետության դեպքում փողոցում մարդ չէր լինի»,– ասել է նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ