News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 05
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Եվրախորհրդարանի պատգամավոր, ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չցանկացավ խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին, սակայն նշեց, թե շարունակում է կանգնած մնալ հայ ժողովրդի կողքին եւ աջակցել ի պաշտոնե: Հավելենք, որ ապրիլին Եվրախորհրդարանի պատգամավորներ Լուկաս Ֆուրլասի եւ Ֆրանսուա-Քսավյե Բելամիի նախաձեռնությամբ 43 եվրապատգամավոր՝ բոլոր գլխավոր քաղաքական խմբակցություններից, նամակ են հղել Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելին եւ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության բարձր ներկայացուցիչ Ժոզեփ Բորրելլին՝ Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ հանդիպմանն ընդառաջ։

Նրանք ԵՄ գործադիր ղեկավարներին կոչ են անում օգտագործել Եվրամիության տրամադրության տակ գտնվող բոլոր լծակները Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի այդ երկիրը վերջ տա Արցախում իր ագրեսիվ քաղաքականությանը: Դիմումից ամիսներ անց եվրոպացի խորհրդարանականի տեսակետը չի փոխվել, եւ նա մեզ հետ զրույցում նորից կրկնեց, թե Եվրոպան պետք է աջակից լինի հայ ազգին եւ փորձի կարգավորել այն խնդիրները, որոնց նա հանդիպում է:

«ԻբրեւՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար՝ ես պայքարում եմ օրենքի գերակայության համար: Մեր պայքարն ընդհանուր է, սակայն ես չեմ ցանկանում խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին, քանի որ դա առնչվում է երկրի քաղաքացիներին: Սակայն ես աջակցում եմ հայ ազգին, եւ նրանց պայքարն արդար է՝ կապված տարածք ներխուժման հետ (ադրբեջանական զորքերի-խմբ.)», – հավելեց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Դիմադրության» շարժման երթը շարժվեց դեպի ՍԴ. Նրանք տանում են «շղթայված» Սահմանադրությունը
Սահմանադրությունը դարձավ ոչ թե ուղենիշ այս իշխանության գործունեության, այլ դարձավ այն ինստիտուտը, որը ոտնահարելով ու խեղաթյուրելով այս իշխանությունը…
Դիմադրության շարժման երթը՝ «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության»
Նշենք, որ հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է...
«Ժողովուրդ». Սահմանադրական դատարանի նախագահը հրաժարական կտա
Նկատենք, որ սահմանադրականությունը չի պահպանվել, եւ Սահմանադրությունը ոտնահարվել է բոլոր իշխանությունների օրոք: Նիկոլ...
«Ժողովուրդ». Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը
Գլխավոր դատախազի տեղակալներից Արմեն Աֆանդյանի հարցը մի քիչ այլ է. դատախազությունում վստահ են, որ Աննա Վարդապետյանը նրա հետ չի աշխատի…
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը փոխել է միտքը. Ավինյանը վարկանիշ չունի
Մեր ունեցած տեղեկություններով՝ հարցման տվյալները բնավ ոգևորիչ չեն եղել, ըստ դրանց՝ հարցվածների 7-10 տակոսն է հայտնել, որ եթե...
«Հրապարակ». Արտահերթով արագ կսղղացնեն օրենքը
ՔՊ-ում մտադիր են արձակուրդային այս սեզոնին, երբ մարդկանց մեծ մասը հանգստանում է եւ մեծ աղմուկ չի բարձրանա, 24 ժամյա ռեժիմով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ