News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Անկարան եւ Էր Ռիյադը պայմանավորվել են նոր դարաշրջան սկսել երկկողմ հարաբերություններում, տեղեկացրել է Reuters-ը։

Նշվել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալման Ալ Սաուդը նախօրեին Անկարայում բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

«Հատկապես ընդգծվել է երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների նոր դարաշրջան բացելու վճռականությունը, ներառյալ քաղաքական, տնտեսական, ռազմական, պաշտպանական, մշակութային ուղղությունները։ Կողմերը ցանկություն են հայտնել համագործակցել էնեգետիկ ոլորտում»,- նշվել է հանդիպման ավարտին արված հայտարարությունում։

Բացի այդ, Էր Ռիյադը շնորհակալություն է հայտնել Անկարային «Էքսպո-2030» ցուցահանդեսն անցկացնելուն ցուցաբերվող աջակցության համար։

Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունները կտրուկ վատացել էին 2018թ. Ստամբուլում Սաուդյան Արաբիայի Թագավորության հյուպատոսության տարածքում լրագրող Ջամալ Խոշագջիի սպանությունից հետո։ Նա ընդդիմադիր դիրքորոշում ուներ սաուդյան իշխանությունների հանդեպ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ