News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Մայիսի ընթացքում մենք նոր պատմական բացարձակ ռեկորդ ունենք Հայաստանում գրանցված վճարովի աշխատատեղերի. Մայիսին Հայաստանում արձանագրվել է 673 224 վճարովի աշխատատեղ: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հաշվառում ենք միայն ու միայն այն աշխատատեղերը, որոնց համար վճարվել է աշխատավարձ եւ եկամտային հարկ: 2021-ի մայիսի համեմատ աշխատատեղերն ավել են 38 273-ով կամ 6 տոկոսով:2019-ի մայիսի համեմատ ավել են 72 359-ով կամ 12 տոկոսով, իսկ 2018-ի մայիսի նկատմամբ՝ 125 235-ով: Այսինքն 2018-ի մայիսից ի վեր Հայաստանում ստեղծվել է, ի հայտ է եկել ավելի քան 125 հազար աշխատատեղ:

Հաջորդ կարեւոր նորությունը, որը նույնպես ռեկորդային ցուցնաիշ է, աշխատավարձի ֆոնդն է: Այսինքն բոլոր աշխատողներին վճարած ընդհանուր աշխատավարձը: Այդ ֆոնդը մայիսին կազմել է 160 մլրդ 56 մլն դրամ: Այս ցուցանիշը 2021-ի մայիսի համեմատ ավել է 4 մլրդ 531 մլն դրամով, իսկ 2018-ի մայիսի համեմատ ավել է 63 մլրդ 369 մլն դրամով կամ 65 տոկոսով»,-ասաց նա:

Փաշինյանը նաեւ տեղեկացրեց, որ այս տարվա մայիսին եկամտային հարկի ընդհանուր ցուցանիշը կազմել է 32 մլրդ 741 մլն դրամ, որը 2021-ի մայիսի համեմատ ավել է 3 մլր 811 մլն դրամով, իսկ 2018-ի մայիսի նկատմամբ ավել է 8 մլրդ 578 մլն դրամով:

«Միջին ամսական աշխատավարձը 2022-ի մայիսին կազմել է 237 745 դրամ, որը 2021-ի մայիսի նկատմամբ ավել է 25 592 դրամով կամ 12 տոկոսով: Սա կարեւոր ցուցանիշ է,հաշվի առնելով գնաճը: Այսինքն աշխատող մարդու աշխատավարձը 12 տոկոսով աճել է: 2019-ի նկատմամբ ավել է 50 667 դրամով կամ 27 տոկոսով, իսկ 2018-ի մայիսի համեմատ 61 306 դրամով կամ 34,7 տոկոսով»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ինչպես ստանալ հարկ վճարողի հաշվառման համար հայտարարագրման հարթակի միջոցով․ հաճախ տրվող հարցեր
Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար, սոցիալական ծախս…
Ամենաշատ