News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Սառա Օուենը երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնին քննադատել է այն բանի համար, որ նա հարկատուների փողերն իբր օգտագործել է իր սիրեցյալին պահելու համար, գրում է The Independent-ը։

«Առաջին անգամ չէ, որ մենք մեղադրանքներ ենք լսում, որ վարչապետը փորձել է հարկատուների հարյուր հազարավոր գումարները ծախսել իր ընկերուհու վրա»,- ասել է Օուենը՝ մեկնաբանելով այն հոդվածը հեռացնելու The Times թերթի որոշումը, որտեղ ասվում էր, որ Ջոնսոնը ցանկանում է կառավարությունում բարձր պաշտոն տալ իր կնոջը՝ Քերի Ջոնսոնին։

Բորիս Ջոնսոնը նոր է դուրս եկել սեքս-սկանդալից։ 2019 թվականին լայն հասարակությանը հայտնի դարձավ, որ քաղաքական գործիչը Լոնդոնի քաղաքապետ եղած ժամանակ հարաբերությունների մեջ է եղել ամերիկացի գործարար Ջենիֆեր Արկուրիի հետ։ Ջոնսոնին, որը Արկուրիի հետ հարաբերությունների ժամանակ ամուսնացած էր, կասկածում էին սիրուհու բիզնեսին անօրինական ֆինանսական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաեւ բրիտանական մայրաքաղաքի բյուջեն վատնելու մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ