News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպաններ Լին Թրեյսին, Քելի Դեգնանը, Լի Լիթցենբերգերը քննարկել են ամերիկյան քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք իրականացվում են նշված երեք պետություններում, տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։

«Վաշինգտոնում ընթացող ԱՄՆ դեսպանների համաժողովի շրջանակում դեսպաններ Թրեյսին, Դեգնանը և Լիցենբերգերը մտքեր փոխանակեցին Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ քաղաքականության, ծրագրերի և դրանց համակարգման շուրջ։

Նրանք ընդգծեցին փոխգործակցությունն ամրապնդելու, անկախությանը զորավիգ լինելու և տարածաշրջանի ժողովուրդների համար առավել անվտանգ, կայուն ու բարեկեցիկ ապագա կերտելու մեր հանձնառությունը»,- նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ