News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 13
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը


Գյումրիում գործող «Դիսթրիքթ» նախագծի նպատակներից մեկը ստարտափների համար կայուն միջավայր ստեղծելն է: «Դիսթրիքթ» հիմնադրամի PR մենեջեր Նարե Արղուշյանի հետ NEWS.am-ը զրուցել է հիմնադրամի գործունեության, հաջողությունների ու նպատակների մասին:

Որո՞նք են մարզային ստարտափների մարտահրավերները եւ ինչպե՞ս դրանք լուծել

«Ես եւ մեր ամբողջ թիմը մեծամասամբ Գյումրիից ենք, եւ դա շատ կարեւոր փաստ է մեզ համար, որովհետեւ նմանատիպ նախագծի (Orion Summit-2022 - խմբ․) կարեւորությունը ինքներս հասկանում ենք Գյումրիի համար: Մարզային ստարտափներն ունեն մի շարք մարտահրավերներ, որոնցից ամենակարեւորը ֆոնդերի հայթայթումն է, եւ «Դիսթրիքթ» նախագծի շրջանակներում մենք համագործակցում ենք «Դիսթրիքթ վենչուրս» վենչուրային ընկերության հետ, որի շնորհիվ մենք ֆինանսավորում ենք ապահովում ստարտափների համար:

Ստարտափները շատ ավելի մեծ խնդիր ունեն մարդկային ռեսուրսների հետ կապված, բարձր որակավորում ունեցող մասնագետների պակաս կա Գյումրիում եւ ընդհանրապես Հայաստանի մարզերում: «Դիսթրիքթ» նախագծի շնորհիվ մենք ունենք կրթական ծրագրեր, որոնք հիմնականում օգնում են ստարտափներին գտնել իրենց այն թիմակիցներին, որոնց կարիքն ունեն: Նաեւ ստարտափների մեծ մասը խնդիր ունի միջազգային համագործակցություններ ձեռք բերելու մասով, «Դիսթրիքթ» նախագծի շրջանակում մենք հնարավորություն ենք տալիս ստարտափներին, հարթակ ենք հանդիսանում նրանց եւ միջազգային պոտենցիալ գործընկերների միջեւ, որ նրանք կարողանան միջազգային շուկա դուրս գալ»,- ասում է Արղուշյանը:

Ինչ վերաբերում է ֆինանսներ հայթայթելուն, ապա համագործակցում են «Դիսթրիքթ վենչուրս» ընկերության հետ: «Հիմնականում այդ վենչուրային ընկերության միջոցով ենք ստանում ֆինանսավորում ստարտափների համար: Մեր տեխնոլոգիական գործընկերը «Digital Pomegranate»-ն է, որն օգնում է ընկերություններին տեխնոլոգիական լուծումներ մշակել եւ անցնել այլ մակարդակի»,- ասում է նա:

Նարե Արղուշյանի խոսքով՝ իրենք ինչ-որ պահի սկսեցին համագործակցել նաեւ ոչ տեխնոլոգիական ընկերությունների հետ. «Այս ամբողջ ընթացքում, քանի որ «Digital Pomegranate»-ը ամենամեծ մարզային ընկերությունն է եղել, մենք անընդհատ աշխատել ենք տեխնոլոգիական ոլորտում, բայց մեր գործունեության որոշակի փուլում հասկացանք, որ ընդլայնվելու համար պետք է համագործակցենք նաեւ ոչ տեխնոլոգիական ոլորտների հետ եւ «Դիսթրիքթ»-ի գաղափարը հենց այդպես էլ ծնվեց: Այս պահին մենք աջակցում ենք ոչ միայն տեխնոլոգիական ընկերություններին եւ ստարտափներին, այլև ոչ տեխնոլոգիականներին նույնպես: Մենք ունենք «Դիսթրիքթ արթիզըն» կոչված ծրագիրը, որի շրջանակում համագործակցում ենք Գյումրիում գործող արվեստագետների ու արհեստավորների հետ: Նրանք նույնպես ունեն որոշակի  խնդիրներ մարկետինգի հետ կապված, վաճառքների հետ կապված, միջազգային շուկա դուրս գալու հետ կապված: Նաեւ կան ոչ տեխնոլոգիական որոշակի ստարտափներ, որոնք մեծ ուրախությամբ համագործակցում են մեզ հետ, որ ունենան նաեւ տեխնոլոգիական բաղադրիչ: Մենք մեր տեխնոլոգիական թիմերի միջոցով ծրագրային ապահովման լուծումներ ենք մշակում այդ ստարտափների համար, որ ավելացնենք իրենց արտադրանքի արժեքը եւ իրենց համար նոր շուկաների հնարավորություն բացենք»:

Արժանապատիվ աշխատանք եւ տնտեսական աճ Գյումրիի համար

«Մենք հիմնականում շեշտը դնում ենք ՄԱԿ-ի կայուն զարգացման առաջին չորս նպատակների վրա՝ աղքատության վերացում, սովի վերացում, առողջ ապրելակերպի խթանում, որակյալ կրթության ապահովում: Բայց ամենակարեւորը ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներից ութերորդն է, որը արժանապատիվ աշխատանք եւ տնտեսական աճ է ապահովելու Գյումրիի եւ Շիրակի մարզի բնակչության համար։ Մենք հիմնականում այդ տարածաշրջանում ենք աշխատում: Հույս ունենք, որ հաջողված պատմությունը Հայաստանի տարբեր մարզերում նույնպես կօգտագործեն: Դա է մեր հիմնական շարժառիթը»,- ասում է Նարե Արղուշյանը:

Այս ընթացքում ո՞ր ոլորտներում ինչ ներդրումներ են կատարվել։ «Շատ կարեւոր փաստ է մեզ համար, որ Կովիդի սկսվելուց ի վեր որոշ ընկերություններ ունեին նույնիսկ աշխատատեղերի կրճատում: Մեզ մոտ ընդհակառակը եղավ, մեր թիվն աճ գրանցեց: Քանի որ մենք ունենք նաեւ կրթական ծրագրեր մեր մարդկային ռեսուրսների պակասը լրացնելու համար, Կովիդից ի վեր մենք 200-ից ավելի ուսանող ենք ունեցել: Այս պահի դրությամբ թրեյնինգների 30 մասնակից արդեն աշխատում է մեզ մոտ: Մենք աշխատում ենք 5 տեխնոլոգիական ստարտափների հետ, որոնցից երկուսն ունեն միջազգային համագործակցություններ: Նաեւ աջակցել ենք յոթ ոչ տեխնոլոգիական ստարտափների Գյումրիում: Այդ թվերը, վստահ ենք՝ աճելու են:

Մենք ունենք «Ագրիթեք» ստարտափ, եւ քանի որ Շիրակի մարզը բնակլիմայական պայմաններով գյուղատնտեսության համար մարտահրավերներ ունի, մենք փորձում ենք տեխնոլոգիաների միջոցով այդ մարտահրավերներին լուծում տալ: Քանի որ նույնիսկ ջերմոցային տնտեսությունները մեզ մոտ նոր-նոր են զարգանում, մենք այդ ստարտափի միջոցով օգտագործելու ենք հավելվածներ, որոնք սմարթ ջերմոցների կառավարմանն են ուղղված, նաեւ օգտագործելու ենք «օնլայն մարքեթ փլեյս», որտեղ փոքր տնտեսություն ունեցող գյուղացիները կարողանալու են իրենց արտադրանքը արդյունավետ կերպով վաճառել:

Ինչպե՞ս դիմել «Դիսթրիքթ»-ին

Մենք այս պահին Distrikt.am կայքում ունենք բաց ֆորմա, որը կարող են լրացնել ստարտափի գաղափար ունեցող ընկերություններ կամ անհատներ, այցելել Գյումրիի մեր գրասենյակ, քննարկել մեզ հետ, մենք կարող ենք մշակել մեր ընդհանուր պլանը, եւ համագործակցության համար անհրաժեշտ բոլոր փուլերը: Դա հիմնական ձեւն է, որ մենք աշխատում ենք ստարտափների հետ: Մենք փորձում ենք իրենց ստարտափի սպեցիֆիկային համապատասխան լուծումներ առաջարկել նաեւ համագործակցության առաջարկ ենք մշակում միասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համացանցում են հայտնվել iPad 10-ի առաջին լուսանկարները
Համացանցում են հայտնվել iPad 10-ի առաջին լուսանկարները, գրում է չինական MyDrivers կայքը եւ նշում, որ պատկերները ստեղծվել են Apple-ի նախկինում արտահոսած գծագրերի հիման վրա...
YouTube-ը նոր Channel Store գործառույթ կթողարկի
YouTube-ը շուտով Channel Store նոր գործառույթ կունենա, որի համաձայն կվաճառի տարբեր հոսքային ծառայություններ, ինչպիսին Netflix-ն է...
Zoom-ը չի կարողանում շտկել MacOS համակարգերում իր խոցելիության հարցը
Zoom հավելվածը, ավելի քան 6 ամիս է, չի կարողանում շտկել MacOS համակարգերում իր խոցելիության հարցը, գրում է The Verge կայքը եւ հավելում, որ խոցելիությունը հայտնաբերվել է 2021 թվականի վերջին...
Samsung-ը մտածում է մոնոբլոկ սմարթֆոններից հրաժարվելու մասին
Նշվում է, որ որոշումն ընդունվել է պրեմիում դասի սարքերի սեգմենտի աճի տեմպերի դանդաղմանն ու աշխարհում մակրոտնտեսական անկայունությանն ի պատասխան...
ՌԴ-ում ստեղծվել է մարտական ռոբոտ ամենավտանգավոր ուղղություններում գործողությունների համար
Մարտական ռոբոտն ստեղծվել է ՀՄՄ-3-ի հիման վրա...
Իսպանիան ռոբոտ է գնել բանակում փորձարկումների համար
THEMIS-ի օգնությամբ իսպանացի զինվորականները կգնահատեն, թե ինչպես ցամաքային ԱԹՍ-ները կարող են բարելավել ցամաքային զորքերի հնարավորությունները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ