News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի համար մանրամասն հրահանգներ է պատրաստում, թե ինչպես իրեն պահի հանրության առջեւ։ Դրանցից մեկը նա պատահաբար ցուցադրել է ունկնդիրներին, տեղեկացրել է Fox News-ը։

Լուսանկարներում, որոնք արվել են քամու էներգետիկայի վերաբերյալ նահանգապետերի, արհմիութենական առաջնորդների եւ մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ, նախագահը հատուկ թերթիկ ուներ ձեռքին։ Լուսանկարներից մեկում նկատվում է ԱՄՆ նախագահի ելույթի տեքստը, մյուսում՝ «ցուցումների» ցանկը։

«Դուք մտնում եք Ռուզվելտի սրահ եւ ողջունում հանդիպման մասնակիցներին։ Նստում եք ձեր տեղը։ Մամուլն է մտնում»,- տեսել են Բայդենի ծածկաթերթիկներից մեկի վրա։

Սպիտակ տանն ընդգծել են, որ նման թերթիկները սովորական երեւույթ են։

«Դա ստանդարտ ձեւաչափ է, որն օգտագործում են քաղաքական եւ պետական գործիչները հանրային միջոցառումների ժամանակ»,- նշել են աշխատակազմում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ