News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հանրապետության տարածքում` հունիսի 27-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 26-ի ցերեկը կնվազի 4-6, 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հունիսի 27-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ: 

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12 +14, վաղը ցերեկը՝ +27 +29 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +17 +22,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +8 +10, ցերեկը՝ +19 +22,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +24 +26,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6 +10, ցերեկը՝ +17 +22,

Լոռիում գիշերը՝ +8 +12, ցերեկը՝ +20 +25,

Տավուշում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +23 +28,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6 +9, ցերեկը՝ +16 +20,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +23 +27,

Արարատում գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +29 +31,

Արմավիրում գիշերը՝ +13 +16, ցերեկը՝ +28 +30,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +19 +24,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +14 +18, ցերեկը՝ +30 +32,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +30 +32,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +23 +26,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +16 +21, ցերեկը՝ +28 +32։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ