News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ շարունակվում են Հայաստանի համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային հայտերի քննարկումները։

Փոխվարչապետի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի՝ այսօր տեղի ունեցած  հերթական նիստի ժամանակ քննարկվել ու գնահատվել են յոթ մարզերից ներկայացված 42 հայտերը։

Դրանք, օրինակ, վերաբերել են Զանգակատուն, Արարատ, Պարույր Սևակ, Արմաշ և Ավշար բնակավայրերում ոռոգման ցանցի վերակառուցմանն ու կառուցմանը, Լեռնագոգ բնակավայրում 4500գմ երկարության ջրագծի կառուցմանը, Նոր Հաճնում 2 հազար 545մ երկարության ասֆալտապատման աշխատանքներին, Ստափանավան համայնքի Արմանիս և Կաթնաղբյուր բնակավայրերի մանկապարտեզների մասնաշենքերի հիմնանորոգմանը, Արթիկ բնակավայրի կենտրոնական հրապարակի և հարակից փողոցների բարեկարգմանը, Չինարի բնակավայրում 1400մ ոռոգման համակարգի կառուցմանը և այլն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ