News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանյան բուհերի 10 ուսանող Օրենբուրգ քաղաքում մասնակցել է «Eurasia Global» միջազգային երիտասարդական 7-րդ համաժողովին:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այն կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնության Երիտասարդության հարցերով դաշնային գործակալության և Օրենբուրգի մարզի կառավարության աջակցությամբ:

Ֆորումին մասնակցել են ՌԴ և օտարերկրացի ավելի քան 500 երիտասարդներ, կամավորության, մեդիայի, երիտասարդական միջազգային համագործակցության ոլորտների մասնագետներ 63 երկրից, ներկայացվել են նորարար գաղափարներ և ծրագրեր։

Աշխատանքային ծրագրում, որպես համաժողովի առանցք, ընդգրկված էր ավելի քան 50 միջոցառում: Դրանք ընդգրկում էին այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են հանրային դիվանագիտությունը, մարդասիրական ազդեցությունը, փափուկ ուժը:

Համաժողովի աշխատանքային ծրագիրը ներկայացվել է 4 ուղղությամբ՝ «Բարություն», «Կարիերա», «Մեդիա», «Հայրենակիցներ», որոնք համընկնում էին զուգահեռ իրականացվող «Росмолодежь» դրամաշնորհային մրցույթի գործունեությանը:

Համաժողովը նպաստում է միջմշակութային կապերի հաստատմանը, համաշխարհային փորձի փոխանակմանը երիտասարդների առաջադրած կայուն զարգացման ծրագրերի զարգացման ոլորտում:

Երիտասարդները հնարավորություն են ունեցել ներկայացնելու նաև իրենց երկրի մշակութային արժեքները:

«Մեր պատվիրակությունն ազդեցիկ տպավորություն է թողել մշակութային միջոցառման ժամանակ, երբ ներկայացրել է «Կարնո Քոչարի» պարն ու «Երազ իմ երկիր հայրենի» երգը»,- տպավորությունների մասին պատմել են Հայաստանը ներկայացնող երիտասարդները։

Բացի ֆորումի օրակարգային հանդիպումներից և միջոցառումներից՝ հայ երիտասարդները հանդիպում են ունեցել նաև Օրենբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Օրենբուրգի մշակութային հայկական տանը նրանց հյուրընկալել է համայնքի ղեկավար Գևորգ Սարգսյանը։

Տպել
Ամենաշատ