News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հանրապետությունում իրականացվող մարզական կառույցների շինարարական աշխատանքների ընթացքի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը կոմիտեի պատասխանատուների, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ միասին շրջայց է կատարել մայրաքաղաքի և Արմավիրի մարզի շինհրապարակներում: Մասնավորապես՝ Երևանում կոմիտեի ղեկավարը հետևել է Հեծանվային սպորտի ու Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքներին, կապալառու կազմակերպության տնօրենի հետ քննարկել ծրագրի հետագա ընթացքը: Ներկայում կատարվում են շենքերի երկաթբետոնե հիմնակմախքների կառուցման աշխատանքներ:

Հաջորդ կանգառը Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում էր, որտեղ կառուցվում է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը: Կապալառու կազմակերպության տնօրենի հետ դիտարկվել են նախագծին և սահմանված ժամանակացույցին համապատասխան աշխատանքների կազմակերպման մանրամասները: Ծանրամարտի մարզիչ Նարեկ Խաչատրյանի ուղեկցությամբ կոմիտեի ղեկավարն այցելել է նաև Ջրառատի մշակույթի տուն, որտեղ մինչև մարզադպրոցի կառուցումը մարզվում են ապագա չեմպիոնները: Նա բարձր է գնահատել անբարենպաստ պայմաններում անգամ մարզումները կազմակերպելու ջանքերը և ընդգծել ճանաչված մարզիկների անունը կրող մարզական կենտրոնների ձևավորման կարևորությունը. «Վարչապետի հանձնարարությամբ և ՀՀ կառավարության որոշումներով այս ուղղությամբ մեր երկրում իրագործվող նախաձեռնությունները մեծ նշանակություն ունեն ոչ միայն սպորտի զարգացման, այլև դպրոցից դուրս երեխաների դաստիարակության, առողջ ապրելակերպի կազմակերպման առումով»:

Մարզական նշանակության վերոհիշյալ երկու կառույցներից բացի պետական բյուջեի միջոցներով, Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ ներկայում իրականացվում է մարզական նշանակության շինարարական ևս 3 ծրագիր՝ Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հանրակացարանային նոր մասնաշենքի, նույն քոլեջի մարզադահլիճների և «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման և վերակառուցման աշխատանքները: Զուգահեռաբար իրագործվում է հանրակրթական դպրոցների 22 մարզադահլիճների կառուցման, վերակառուցման ծրագիր, որոնցից 19-ի շինարարությունն արդեն ընթանում է: Այս տարվա բյուջեով բոլոր ծրագրերի համար հատկացվել է շուրջ 6 մլրդ դրամ, որից շուրջ 2.4 մլրդ դրամը՝ մասնագիտացված մարզադպրոցների, իսկ մոտ 3.6 մլրդ դրամը՝ 22 մարզադահլիճների համար:

Կոմիտեի ղեկավարի դիտարկմամբ, ընթացիկ որոշ խնդիրները հաղթահարելով՝ բոլոր ծրագրերը կիրագործվեն սահմանված ժամկետում: Հիմնական թերացումը, որն արձանագրվում է պարբերական շրջայցերի ժամանակ, շինհրապարակներում աշխատանքային ոչ պատշաճ միջավայրն է: Վերջին այցի ժամանակ ևս կապալառու կազմակերպությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրվեց խնդրին և հանձնարարվեց խստորեն պահպանել շինհրապարակում աշխատանքային կանոնները։

Պետական պատվերով երկրում ընթացող շինարարական մեծածավալ ծրագրերի հիմքում հստակ պահանջ է դրված՝ կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ, լավագույն շինարարական նյութեր, խստորեն պահպանել նորմերը, իսկ շինհրապարակներում՝ աշխատանքային պատշաճ միջավայրը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով
Որպեսզի տնային տնտեսությունների պայմաններում կարողանանք եկամուտն ավելացնել, պետք է կա՛մ մի քանի...
Դոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 18-ին, կազմել է…
Կանանց տնտեսական զորեղացման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող ծրագրերը ներկայացվել են Նյու Յորքում քննարկման շրջանակում
Անդրադառնալով կին ձեռներեցների գործունեությանը խրախուսելու ՀՀ կառավարության քաղաքականությանը՝ նախարար Մկրտչյանն այս գործընթացում...
PROFAL-ը և ML Mining-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել
Երկու ընկերությունների համագործակցությունը կիրականացվի «Այգիներ Պրեմիում», «Դալմա Հիլզ» և «Ադոնց Պրեմիում» նախագծերի շուրջ...
Կհստակեցվի սպանդային մթերքի և մսամթերքի մակնշման մեջ նշված սննդային արժեքի վերաբերյալ տեղեկությունը
Հանձնաժողովի խորհուրդը մինչև այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելը տրված կամ ընդունված սպանդային մթերքի և մսամթերքի համապատասխանության…
ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ
Նոր համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ վարույթի շրջանակում ընդունված փաստաթղթերի, ծանուցագրերի և վարչական ակտերի ծանուցումներն...
Ամենաշատ