News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 15
USD
406.19
EUR
414.31
RUB
6.6
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Կոնստանտին Կոսաչովը հանդիպել է Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության պատվիրակությանը՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ։

Կոսաչովը նշել է, որ ուրախ է շփումները շարունակելու կապակցությամբ՝ շեշտելով, որ շատ գործ է արվել եւ իրենք շահագրգռված են, որ աշխատանքները շարունակվեն:

Արմեն Աշոտյանը, իր հերթին, նշել է, որ իրենք կարեւորում են շփումները վստահելի ընկերների հետ, որոնց աջակցության վրա կարելի է հույս դնել:

Կոստանտին Կոսաչովն ու Արմեն Աշոտյանը միջկուսակցական եւ միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ «սինխրոնացրել են ժամացույցները»:

Վերոնշյալ հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Աննա Մկրտչյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ