News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 15
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

Հայաստանի բնակչությունից ջոկջկելով ազգ ստանալու այլ տարբերակ չկա, միակ ուղին սա է. մյուս տարբերակները ես փորձել եմ՝ զրո ընկալում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հրապարակախոս, մտավորական, Հանրային խորհրդի նախկին անդամ Արծրուն Պեպանյանը:

Նա նաեւ նշել է. «Այ, օրինակ, այն ինչ հիմա մտածում եք ժողովրդի մասին,  եթե ես ձեզ ասեի 25 տարի առաջ, ապա չէիք ընդունի: Մինչդեռ ես ասում էի և ահազանգում, որ հարկավոր է Հայրենիքը փրկել հայ ժողովրդից, իսկ դուք չէիք ընդունում:

15 տարի առաջ էլ չէիք ընդունում ժողովրդի հոգեմտավոր խեղումը շտկելու իմ առաջարկը: Հիմա վստահ եմ, կընդունեք:

Եթե չլիներ դաժան տառապանքների այս փուլը, ապա  չէր լինի արդեն նշմարվող իմաստնացումը: Հիմա հարկ է իմաստնացողներից Ազգային համակարգ ստեղծել: Սա  է ելքը:

Ասել եմ ու կրկնում եմ՝ այն մենթալիտետը, որն ունի մեր ժողովուրդը, դրա հիման վրա պետություն կառուցելը բացառվում է, մեր ժողովուրդը ի վերջո մսխելու էր մեր պետությունը հիմնովին: Հիմա գոնե հույս կա ինչ–որ բան փրկել»։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ