News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 14
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

Վստահություն կա, որ մոտ ապագայում մենք կհասնենք նրան, որ մեր երկրների միջեւ տարեկան ապրանքաշրջանառությունը 3 մլրդ դոլար կգնահատվի։ Այս մասին հունիսի 28-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Ալեքսեյ Գորդեեւը։

Նա հիշեցրեց, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության այս կամ այն ոլորտում կա շուրջ 200 պայմանագիր, եւ ՀՀ կառավարության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը քննարկվել են այդ ներուժի զարգացման հնարավորությունները։

Ընթացիկ տարում, ըստ նրա, լավ աճ կա ապրանքաշրջանառության մեջ։ «Այսօր Հայաստանի տնտեսության մեջ ռուսական կուտակված ներդրումները մոտ 40 տոկոս են կազմում, ուստի մեր բիզնեսն այստեղ արդեն լուրջ ներկայություն ունի։ Սակայն ես կցանկանայի փոխել այդ ներդրումների որակը եւ որոշակի տեսակի ապրանքների համատեղ արտադրություն սկսել՝ ոչ միայն դրանք ռուսական եւ հայկական շուկաներում վաճառելու, այլեւ երրորդ երկրների շուկաներում օգտագործելու համար»,- հավելեց նա։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2021 թ. 2.6 մլրդ դոլար է կազմել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը գործուղվել է Ռուսաստանի Դաշնություն
Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ․․․
«Ժողովուրդ»․ ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին հայտարարությունները կեղծ են եղել. Փաշինյանը խաբել է. մաս 64
Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունների, ինչպես նաեւ Ապրիլյան պատերազմի մասին հայտարարությունները․․․
Պուտինի՝ Հայաստան այցի ժամկետը ճշտվում է. Պեսկով
«Կարծում եմ՝ ոչ: Թեեւ հրավեր, այնտեղ կա...
Երեւանը եւ Մոսկվան քննարկել են իրավիճակը Եվրոպայում, այդ թվում՝ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները
ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն Երեւանում խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ փոխարտգործնախարարներ Պարույր Հովհաննիսյանի եւ Վահե Գեւորգյանի հետ տարածաշրջանային եւ եվրոպական անվտանգության հարցերի շուրջ...
Տեղի են ունեցել հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ. Միրզոյանն ընդունել է ՌԴ ԱԳ փոխնախարարին
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժն ու փորձն օգտագործելու կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան...
Տեղի են ունեցել խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև
Մնացական Սաֆարյանը և Իգոր Մորգուլովը կարևորել են երկկողմ հետաքրքրություն...
Ֆոտոռեպորտաժներ