News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Հունիսի 24-ին, ժամը 23.55-ին, «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ ստացվեց, որ որովայնի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներով հիվանդանոց է ընդունվել մի տղամարդ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները մեկնեցին հիվանդանոց։ Նախ ճշտվեց հիվանդանոց տուժածի ինքնությունն ու բնակության վայրը։

Շուտով պարզվեց, որ Արարատ գյուղի իր տանը տղամարդը վիճել էր նույն բնակավայրի 45-ամյա մի բնակչի հետ։ Վիճաբանության ընթացքում 45-ամյա տղամարդը դանակով 13 անգամ խփել էր տանտիրոջ մարմնին։

Անհետաձգելի միջոցառումների արդյունքում դեպքից մոտ 2 ժամ անց Արարատի բաժնի քրեական հետախույզները կասկածվողին հայտնաբերեցին Ավշար գյուղում և, սպանության փորձ կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին բաժին։

Հետագա միջոցառումների շնորհիվ պարզվեց նաև, որ բերման ենթարկվածը Արարատ գյուղում տեղի ունեցածից հետո, արդեն Ավշարում, դանակով մոտեցել էր գազալցակայանի աշխատակիցներից մեկին և կյանքին ու առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքով պահանջել մեքենայի բանալիները։ Մերժում ստանալուց հետո 45-ամյա տղամարդը աղբամանով կոտրել էր գազալցակայանի դրամարկղի սրահի պատուհանների ապակին։

Սպանության փորձի և ավազակության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ 45-ամյա տղամարդը կալանավորվել է։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ