News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 09
USD
406.28
EUR
415.5
RUB
6.72
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Մեծամոր համայնքի Ամասիա բնակավայրի  50-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 22-ին նշված տանը կից ավտոտնակի զննությամբ հայտնաբերվեցին ապակե երեք տարայով, ընդհանուր 750 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ, ինչպես նաև նույն բուսական զանգվածով չորս փաթեթ և երեք կաթուցիչ,  որոնցից մեկում ածխանման հետքեր ու կանեփի սերմեր էին:

Տնամերձ հողամասից ոստիկանները հայտնաբերեցին կանեփի 28 բույս: Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆոտոռեպորտաժներ