News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 30-ի նիստում որոշեց Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ-1» ներդրումային ծրագրով կազմել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի ազդեցության գոտում գտնվող գույքերի Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը:

Որոշման մեջ նշվում է, որ Ծովակալ Իսակովի պողոտա – Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածում շինարարական աշխատանքների իրականացման շահը գերակայում է օտարման ենթակա գույքերի սեփականատերերի շահերից, և ծրագրի արդյունավետ իրականացում չի կարող ապահովվել` առանց ճանապարհի կառուցման տվյալ հատվածում գտնվող գույքերի օտարման, իսկ նախքան դրանց նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելը՝ անհրաժեշտ է կատարել նախնական ուսումնասիրման աշխատանքներ

Որոծման հիմնավորման մեջ ասվում է, որ Ծովակալ Իսակովի-Արշակունյաց նախագծային ճանապարհահատվածը հանդիսանում է Իսակով-Լենինգրադյան ճանապարհահատվածի տրամաբանական շարունակությունը և կապող օղակ է հանդիսանում Ծովակալ Իսակովի և Արշակունյաց պողոտաների միջև: Նախագծող ընկերության կողմից կազմվել է Ծովակալ Իսակովի-Արշակունյաց ճանապարհահատվածի մանրամասն նախագիծը:

Նախնական ոււսումնասիրությունը և հետագա գնահատումը կատարվելու է «Էգիս Ինթերնեյշնլ» խորհրդատվական կազմակերպության կողմից՝ համաձայն«Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր, Տրանշ 1»-ի շրջանակներումԵրևանի քաղաքապետարանի և «Էգիս Ինթերնեյշնլ» խորհրդատվական ընկերության միջև 2012 թվականի հոկտեմբերի 4-ին կնքված «Նախագծման, շինարարության կառավարման և վերահսկման ծառայությունների մատուցման» պայմանագրի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ